|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱՄՆ-ն առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ կհայտարարի Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասնակիցների դեմ, երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կհայտարարենք նրանց նկատմամբ, ովքեր նպաստում են աճող պաշտպանական համագործակցությանը (Ռուսաստանի եւ Իրանի - խմբ.)», - ասել Է Քիրբին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության համատեքստում Իրանի հետ Ռուսաստանի «աննախադեպ» ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նշաններ է տեսնում: Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Թեհրանի փոխգործակցությունն այդ ոլորտում «հասել է լայնամասշտաբ համագործակցության ծավալի» եւ տեղի է ունենում «երկու ուղղություններով. Իրանը Ռուսաստանից ստանում է իրեն անհրաժեշտ սարքավորումները», - ասել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Մենք արդեն օգտագործում ենք մեր ունեցած բոլոր գործիքները և պատրաստ ենք ավելին անել», - ասել Է Քիրբին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը գործում է իր դաշնակիցների հետ համագործակցությամբ: