Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողներից մեկը դիտարկում է արել, որ շատ հակամարտություններ աշխարհում ներկայումս լուծվում են երկու հիմնական սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ապա հետաքրքրվել է` ՌԴ արտաքին քաղաքականությունում այդ երկու սկզբունքներից ո՞րն է ավելի նախընտրելի` տարածքային ամբողջականությո՞ւնը, որի մասին պնդում է, օրինակ, Ուկրաինան, թե՞ ինքնորոշման իրավունքը, որով տեղի ունեցավ Ղրիմի միացումը:
Զախարովան ի պատասխան ասել է, որ դա նույնն է, ինչ մարդուն հարցնեն` կրակելիս ո՞ր կողմից կցանկանաք, որ փամփուշտն անցնի` գլխի ա՞ջ հատվածով, թե՞ ձախ:
«Կան բաներ, որոնք ուղղակի անբաժան են և կապված են իրար: Դրանք չի կարելի միմյանցից առանձին դիտարկել: Եվ, իմ կարծիքով, չի կարելի գլոբալ ընտրություն անել մեկի կամ մյուսի կողմը` առանց իրավիճակը հասկանալու և վերլուծելու»,- ասել է նա: