|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իրենց ներքին խնդիրները արտաքին քաղաքականության արկածախնդրությամբ քողարկել ցանկացողների` նման հայտարարությունները մեզ համար կարևորություն չեն ներկայացնում. ասել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսնակ Թանժու Բիլգիչը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե Թուրքիան փորձում է վերադառնալ Օսմանյան կայսրության ժամանակները, որը, ի վերջո, փլուզվեց:
Ըստ Ahaber-ի`Բիլգիչը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունը վերջին օրերի իրականությունից հեռու է և հերթական քարոզչական գործողություններից մեկը:
«Նրանք, ովքեր Թուրքիային հիշեցնում են Օսմանյան կայսրության փլուզման մասին, նախ և առաջ պետք է համեմատեն, թե որ երկրում են ծնվել և ներկայումս ինչ երկրի քաղաքացի են: ԽՍՀՄ քաղաքացի ծնվածներն այժմ Ռուսաստանի քաղաքացիներ են: Հետևաբար` բավականին տարօրինակ երևույթ է, երբ 20-րդ դարում երեք տարբեր պետությունների փորձառություն ունեցող երկրի խոսնակը այլ երկրների պետությունների փլուզման հարցում խելք է սովորեցնում»,- ասել է նա: