|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Politik.am-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Գյումրի: Իշխանությունները փորձել էին Գյումրիում իր համար հանրային աջակցության ֆոն ապահովել, սակայն չէր հաջողվել ու փորձել էին վերադարձի ճանապարհին մի քանի այլ համայնքներում շոու բեմադրել:
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ շտապեց ավետիս տալ բոլորիս։ «Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»,- ֆեյսբուքում գրել էր խոսնակը։
Իրականում գյուղական համայնքներում Փաշինյանի համար հանրային աջակցության ֆոն ապահովելու համար բավական ջանքեր են պահանջվել: Բազմաբերդ համայնքի մի բնակիչ մեզ տեղեկացրեց, որ շիրակցի ինչ-որ գործարար մեծ գումարներ է ծախսել, որպեսզի Փաշինյանի «աջակիցներին» հանի մայրուղի: Մասնակիցների մի մասին գումար են տվել, իսկ անասնապահությամբ զբաղվող «աջակիցներին» խոտ են բաժանել՝ որպես անասնակեր:
Գյուղացիները, մեր աղբյուրի փոխանցմամբ, գոհ են մնացել, քանի որ ֆինանսական այս ծանր պայմաններում Փաշինյանին աջակցելը բավական եկամտաբեր է, իսկ խոտը թեթևացնում է անասնապահությամբ զբաղվող գյուղացիների հոգսը: Ասում են շատերը այս պայմաններում պատրաստ են ամիսը մի քանի անգամ աջակցել Փաշինյանին»: