|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ի լրագրող Վոլոդյա Հովսեփյանը յուրովի է արձագանքել իշխանությունների՝ բանակի հասցեին արված հայտարարություններին՝ ներկայացնելով դրվագներ իր բանակային կյանքից.
«11 տարի առաջ էս օրը գնացի բանակ: Տարան Ջրական (Մեխակավան): Վատ տարիներ չէին, դժգոհ չեմ, չեմ դժգոհել: Հակառակը, բանակը շատ բան տվեց: Կարեւորը՝ որ զանգ էր գալիս տապիկին, «պատրաստ ենք պատերազմի» ասելը, ներկայանալուց հետո, պարտադիր էր: Հա, դա մեր ուժն ու «Հայրենիքի համար»-ն էին ցույց տալիս:
Խոտ չենք կերել, խոտ կհուրասիրեինք, լավագույն դեպքում, թշնամուն: Սննդից դժգոհ չեմ, պարզ ասեմ՝ մեկ-մեկ ասում եմ մամ, էս ճաշը բանակի ճաշի նման կեփես... Ոչինչ, կկոտրվի նրա մեջքը, ով փորձեց կոտրել բանակի մեջքը:
Էս նուռն էլ Ջրականից եմ ուղարկել, մաման լաք է քսել, շարան արել, կախել ենք պատից: Սա թանկ մասունք է, թանկ պատառիկ՝ ուրիշին նվիրած մեր հայրենիքից»: