|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին ձեռքով հնձել է սովորեցրել. հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:
Նշենք, որ երեկ Դեպարդիեն այցով ժամանել է Բելառուս: Ֆրանսիայում Բելառուսի դեսպան Պավել Լատուշկոն պատմել է, որ դերասանը ժամանել է երկիր՝ հետաքրքրվելով գյուղատնտեսությամբ:
Բելառուսի ղեկավարը ոչ պաշտոնական մթնոլորտում զրուցել է հյուրի հետ գյուղատնտեսության եւ էկոլոգիապես մաքուր սննդամթերք աճեցնելու տեխնոլոգիաների մասին: Լուկաշենկոն նաև կարճ էքսկուրսիա է անցկացրել իր նստավայրի տարածքում և ցույց տվել բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նմուշները: