Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։
Հրամանի համաձայն՝
1. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:
2. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.
1) Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
2) Բուժաշխատողներ,
3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
4) 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:
3. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.
1) Դասախոսներ, ուսուցիչներ,
2) Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ,
3) Զինծառայողներ,
4) Արդարադատության ոլորտի աշխատակիցներ,
5) Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,
6) Պետական ծառայողներ: