Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը, կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, ինչպես նաև հանրային առողջության բավարար մակարդակն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշ հանրային ծառայողների համար առաջարկում է նոր աշխատանքային կարգավորումներ կիրառել: Մասնավորապես, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով առաջարկվում է, որ հանրային ծառայողն աշխատանքի ներկայանալիս կամ ներկայացնի Covid19-ի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախագծում նշվում է, որ եթե հանրային ծառայողը սահմանված ժամկետում չկատարի վերոնշյալ պարտականությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ զբաղեցրած պաշտոնից նրան ազատ արձակելու համար, մասնավորապես «եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել»: Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում:
Նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ կարգավորումը տարածել «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների վրա, որը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:
Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվելու են բացառություններ, մասնավորապես այն պաշտոնների դեպքում, որոնք կամ ընտրովի են կամ նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից (այդ թվում՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների):
Նախագիծն ընդունման դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: