կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 19:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ընտրությունները պետք է կեղծի, որ չդատվի. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանն ընտրությունները պետք է կեղծի, որ չդատվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ շարժումը շարունակվում է, փետրվարի 20-ին կլինի մեծ հանրահավաքը՝ հետաքրքիր վերջաբանով, դրանից հետո կլինեն բողոքի, անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ Երեւանից դուրս:

Հարցին՝ արդյո՞ք շոու է լինելու, Սաղաթելյանը պատասխանեց. «Էդ Նիկոլի ժամանակ էր շոու, որ շոու արեց, կուտը կերաք: Մենք շոու չենք անում»: Ո՞վ կերավ՝ հարցին, արձագանքեց՝ ուտողները:

«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսվա մեջ բազմաթիվ անգամ դրա ապացույցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ՝ առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկ համայնքի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի «ձեռքի տակ» նշված փաստաթուղթը չկա, բայց կա տեղեկություն, որ հիմա նման հարցեր քննարկվում են:

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հարցերի պատասխան պետք է տա, նրանց զիջողական պահվածքն էլ անհասկանալի է:

«ՊՆ-ն ո՞րտեղ էր, երբ մեր համայնքի ղեկավարներն էին բանակցություններ վարում թուրքերի հետ: Ես կոչ կանեմ ՊՆ-ին լինել իր տեղում, դերում եւ ազդել քաղաքական այն որոշումների վրա, որոնք մեզ պարտադրում են զիջումներ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․