կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 13:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իշխանությունը կեղծի ընտրությունները՝ հետընտրական գործընթացները կարող են անկանխատեսելի լինել․ Քոչարյան

Եթե իշխանությունը փորձի անհամաչափ վարչական ռեսուրս կիրառել, եթե փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ եթե ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ տեղի ունենան՝ իրենք կլինե՞ն այն ուժը, որ կգեներացնի հետընտրական զարգացումները։

«Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն․ չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա դրական պատասխանեց հարցին՝ արդյո՞ք իրենք կգեներացնեն հետընտրական այդ զարգացումները։

Մանրամասն՝ տեսանյութում․