Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանը դատարանում մատնանշել է փաստը, որ նախաքննական մեղադրանքի մեջ նշված է, որ հեռախոսային տեղորոշմամբ՝ ենթադրյալ առևանգման օրը, իր և Արմեն Քամալյանի հեռախոսները եղել են Նոյեմբերյան քաղաքում։ «Սակայն մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Քամալյանը ենթադրյալ առևանգման օրը եղել է Իջևանում՝ իր տանը։ Արդյո՞ք դա կեղծիք է, թե՞ կեղծիք չէ»։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։
Մանրամասն՝ տեսանյութում