|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհետ կորելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։
«Փետրվարի 14-ին ժամը 21:00-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000 թ. ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: