|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախից զավթված Մեխակավանի շրջանում ականի վրա պայթել է Ֆիզուլիի շրջանի ադրբեջանցի բնակչի մեքենան: Qafqazinfo-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհ կա:
Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 4-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչ Շահին Գուլիևը դիմել է ոստիկանության բաժին և հայտնել, որ անհայտ կորել են իր եղբայր Մեհման Գուլիևը, ինչպես նաև Իլգար Ահմեդովը և Մուստագիմ Ալեսկերովը:
Այս տեղեկատվության ստուգման ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ փետրվարի 7-ին Մեխակավանի շրջանում հակատանկային ականի վրա պայթել է Իլգար Ահմեդովին պատկանող ՎԱԶ-2106 ավտոմեքենան: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է Մեհման Գուլիևի դին: Իլգար Ահմեդովի և Մուստագիմ Ալեսկերովի որոնումները շարունակվում են: