Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի` 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, երկար, սև, հյուսված մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շականակագույն:
Հագին եղել է սև գույնի ձմեռային բաճկոն, օձիքի հատվածը՝ շագանակագույն մորթիով, սև գույնի գլխարկ՝ ճակատի հատվածում կարմիր նշանով, սև սվիտեր, սև ջինսե տաբատ, երկարաճիտ սև կոշիկներ, կրում է կարճատեսի ակնոց:
Քրիստինա Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա ոստիկանության բաժին: