|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Այս մասին հայտնել են Խնձորեսկի համայնքապետարանի պաշտոնական կայքում:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար: