կարևոր
4729 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-19 14:42
Հասարակություն

Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել. Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը մանրամասներ են ներկայացնում

Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել. Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը մանրամասներ են ներկայացնում

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար են գողացել։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի», - նշեց Ղուլունցը։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ ավելացրեց, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։

Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարի խոսքով աշխատանքներ են տարվում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, Հովսեփյանը նշեց. «Եթե համայնքի ղեկավարը տանում ա, դե թող տանի»։