Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես քաղաքական գործիչ եմ, ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ՝ սրա-նրա վիզը թռցնեմ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը արմատական միջոցների չի դիմում Փաշինյանին հեռացնելու համար։
Նա նշեց, որ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքական ճնշման արդյունքում։
«Երկրորդ, եթե հողատու Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի Հանրապետության ապագան արժեք չունի ու թանկ չէ, մեզ համար թանկ է և՛ կայունությունը, և՛ Հայաստանի ապագան, և՛ այս մնացած փոքրիկ Հայաստանի կայունությունը։ Ուստի, մեր ու նրա գլխավոր տարբերությունը մի բան է՝ ինքը մտածում է միայն իր վերարտադրության մասին, մենք մտածում ենք հայրենիքի փրկության մասին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Փաշինյանի հայտարարության մասին, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, Շարմազանովն ասաց՝ այո՛, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժարականի պահանջ կա։
«Նիկոլը պետք է հեռանա և վե՛րջ։ Գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել։ Նիկոլի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով, նոր բախումներով Հայաստանի համար»,-ասաց նա։
Շարմազանովն ընդգծեց, որ ի սկզբանե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության օրակարգում որևէ արտահերթ ընտրության մտադրություն չի եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ․ բոլորը՝ նաև խորհրդարանական ընդդիմադիրները, հստակ նշել են, որ Փաշինյանը պետք է հեռանա։
Ընդդիմության 6 լիդերների հանդիպման մասին ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Հայրենիքի փրկության շարժում ներառված ուժերի ճանապարհային քարտեզը չի փոխվել՝ ա/ հողատու Փաշինյանի հրաժարական, բ/ ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձևավորում, գ/ մեկ տարի հետո արտահերթ ընտրություններ՝ առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետության։
«Սա այն ճանապարհային քարտեզն է, որի շուրջ կա լիակատար փոխըմբռնում։ Հայրենիքի փրկության շարժում կլինի, 17 կուսակացություններ կլինեն, թե մեկ այլ շարժում կլինի, ես դա անվանում եմ «համաժողովրդական ընդվզում»։ Սա պետք է ավելի լայն, համաժողովրդական ընդգրկում ունենա ու դա լինելու է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նկատեց, որ մի մարդ, որը ոստիկանական ջոկատներով, սրբապղծությամբ, նահատակների մայրերի վրայով անցնելով մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ ընտրությունների գնալն իմաստ չունի։
«Հետևաբար, մենք մեր ուժը պետք է կենտրոնացնենք, ճնշում գործադրենք էս մարդու հեռանալու համար։ Այսօր էլ մեր հիմնական օրակարգը նույնն է»,-ասաց նա։
Շարմազանովը նաև նշեց, որ՝ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, ընդդիմադիր բևեռը գլխավորում միակարծիք է՝ պետք է պայքարել Փաշինյանի դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․