Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր զոհված զինծառայողների հարազատները Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն։
«Մեր որդիները զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում՝ հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022 թ. ապրիլի 13-ին ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել Նիկոլ Փաշինյանի դրդչությամբ, ինչպես նաև նրա՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,- դատախազությանը հանձնվելիք հաղորդման տեքստից հատված ընթերցեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
Զոհված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի գործած հանցանքներից, ասաց․ «Փաստ է, որ տեղի է ունեցել գիտակցված եւ մտածված՝ 5000 տղայի սպանություն, ամբողջ սերունդ է կործանվել, խեղվել՝ ֆիզիկապես եւ հոգեբանորեն, մենք հայրենիք ենք կորցրել՝ Արցախի 75 տոկոսը, մեր բոլոր հաղթանակները։ Մարդիկ հույսը, հավատը, ապրելու ցանկությունն են կորցրել, եւ այսօր դեռ հարցական է՝ Հայաստան պետությունը վաղը գոյություն կունենա՞, թե՞ ոչ: Եվ այս ոճրագրոծությունների գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:
Դիտարկմանը՝ որպեսզի Հայաստան պետությունը վաղը գոյություն ունենա, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պայքարում են՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, որպես զոհվածի ծնող՝ կմիանա՞ք, արձագանքեց՝ մասնակցելու է բոլոր այն միջոցառումներին, որոնք միտված են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։
«Մասնակցելու եմ, որ ես չապրեմ իմ որդու դահճի հետ, ամեն օր չլսեմ նրա ձայնը, չտեսնեմ նրա դեմքը, նրա թիմակիցների զառանցանքները, մեր երեխաների արած գործի արժեզրկումը: Միանալու եմ ցանկացած ակցիայի, որ ես չապրեմ դահճի հետ: Գոնե այն մազապուրծ եղած սերունդը, որ մնացել է, նրանց համար ես պայքարելու եմ: Պայքարելու եմ Արցախի համար։ Մեր տղաներն անհայրենիք չեն եղել, դասալիք չեն եղել ինչպես ինքն ու իր թիմակիցները:
Այսօր ես շատ եմ լսում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, համաձայն չեմ այդ ձեւակերպան հետ: Դավաճանելու համար դու պետք է ինչ-որ արժեք ունենաս, որ դավաճանես քո արժեքին: Ո՞ւմ է դավաճանել Փաշինյանը, հայրենիքի՞ն, իսկ ունի՞ հայրենիք Նիկոլ Փաշինյանը: Եթե ունենար գոնե երկու տարի այդ հայրենիքին իր պարտքը տված կլիներ: Նա ծառայել է այնքանով, որ կործանել է հայրենիքը: Մեր հայրենիքի գոյությունը մեծ վտանգի տակ է։ Այսօր մի ամբողջ ժողովուրդ, վիզը ծուռ, սպասում է՝ իրեն թո՞ւրքը կփրկի, թե՞ ռուսը: Սա՞ է Նիկոլ Փաշինյանի հայրենիքը: Նա իմ որդու անձնական դահիճն է»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասած զոհվածի մայրը:
Լիանա Սարգսյան