Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։
Նիկոլի ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ նրա վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։
Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։
Ինքնորոշման իրավունքից խոսելու արդյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։
Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել:
Թրքահպատակ նիկոլիստներ։
Հ.Գ. Ի գիտություն տգետների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 5 անգամ ամրագրված է ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հատուկ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու վավերացված է ԵՄ բոլոր երկրների կողմից»։