|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանի հետ։
«Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։
Երևի թե նման էքսկլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էլ՝ հետը։
Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության, և նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Վահան Բադասյանը ռազմագերի է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»,- նշել է Զոհրաբյանը։