կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 11:06
Արցախ

ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի, յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը. Արցախի ԱԱԾ

ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի, յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»։