Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում պարտված իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը:
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ,
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է հանրության լայն շերտերին քննարկել սույն գաղափարը,
Իմ Քայլը խմբակցությունը հրաժարվել է իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարից:
Ահա այսպես, պատերազմից պատառոտված երկրում շարունակում ենք զբաղվել արհեստական և կեղծ օրակարգերի բուծմամբ: Ինչպես ասում են՝ ստեղծում են այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու են լուծել: Խնձորեսկի, Ճակատենի, Շուռնուխի, Արտանիշի, Սոթքի հողմակայանի և այլ համայնքների, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցով հո չէի՞ն զբաղվելու:
Հանրության լայն շերտե՛ր, մի՛ խանգարեք՝ իշխանությունը խիստ կարևոր գործով է զբաղված՝ երկնում է և հետո մերժում իր իսկ գաղափարները»,- գրել է Իսայանը: