Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Քանի որ կառավարություն այս ընթացքում անգործության է մատնվել, «Ապրելու երկիր» խմբակցությունը որոշել է դիմել դատարան՝ կառավարության անգործության հիմքով եւ կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։
Yerkir.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ Դավիթ Մինասյանը համայնքապետ է ընտրվել օրենքի կոպտագույն խախտումներով։
Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը տեղի է ունեցել 2021թ․ դեկտեմբերի 20-ին, իսկ համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստում՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։
«Բացի դրանից՝ բազմաթիվ այլ խախտումներ էլ ենք արձանագրել, որոնց մասին արդեն արձանագրություններ ենք կազմել։ Հենց նիստերի ընթացքում ենք բարձրաձայնել՝ կոչ անելով օրենքի սահմաններում շարունակել աշխատանք, սակայն ապարդյուն։ Մեզ համար խնդիրը ոչ թե ամեն գնով համայնքի ղեկավար դառնալն է, այլ հանրության քվեներին տեր կանգնելը․ ժողովուրդը մեզ տվել է երկու անգամ ավելի ձայն, քան ՔՊ-ին, ընդ որում՝ միայն 3 գյուղում 80 տոկոս ձայն ենք հավաքել: ՏԻՄ-երի մասին օրենքի համաձայն՝ ավագանու առաջին նիստից հետո՝ 14-օրյա ժամկետում, եթե համայնքի ղեկավար չի ընտրվում, տեղի են ունենում նոր ընտրություններ»,- մանրամասնեց Առաքելյանը:
Շեշտեց՝ իրենք իրավունքի ուժով են շարժվելու, բայց միաժամանակ ցավով արձանագրեց դատական համակարգի օբյեկտիվության բացը։
«Մենք իրավական ճանապարհով ենք գնալու, բայց ցավով պիտի արձանագրեմ, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չունենք։ Ընդ որում՝ մի փաստ արձանագրենք, նախորդ դատական հայցը, երբ ՔՊ-ն էր դիմել դատարան, շատ պատահականորեն բոլոր հինգ դատավորները ինքնաբացարկ հայտնեցին, եւ նշանակվեցին այն հինգ դատավորները, որոնք այս օրերին քննում են բոլոր ընտրական վեճերը՝ հօգուտ իշխանության»,- ասաց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար խոշորացված համայնքում հավաքել է 4637 քվե, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 2227, իսկ ՔՊ-ն՝ 2609։
Լիանա Սարգսյան