Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Միացյալ Նահանգները սկսեց մտածել, թե ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց» և հետապնդում է Հայաստանը լիովին ենթարկելու նպատակը։ Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ТАСС-ին ստացված հաղորդագրության մեջ։
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ենթարկել Հայաստանը», - նշել են ՌԴ ԱՀԾ-ում:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այլ երկրներում և տարածաշրջաններում նմանատիպ գործելաոճը ցույց է տվել, որ դրանք կործանարար են։ Դրա օրինակները բազմաթիվ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում: Ամենաուշագրավը Ուկրաինայի ներկայիս վիճակն է։
«Ամերիկացիները մտածում են, թե ինչպես թույլ չտան Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանությաններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները», - հայտարարել են ԱՀԾ-ում։