Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Փետրվարի 9-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնք, սակայն, այնքան էլ հետաքրքիր հարցեր չեն: Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կարևոր հարցերը քաղաքապետարանը մի կողմ է թողել, չի էլ զբաղվում, և կենտրոնացել են այլ՝ անկարևոր հարցերի վրա:
-Փաստորեն, նոր սկսվող շաբաթվա սկզբին Երևանի ավագանու նիստ է սպասվում: Օրակարգից մի քանի բան մեզ հայտնի է, բայց ուզում եմ իմանալ, թե Դուք ի՞նչն եք առաջնային համարում: Կան կուտակված հարցեր, որոնք պետք է ներկայացնեք նիստին:
-Նախ՝ մեր առաջնահերթությունները վաղուց պարզել ենք, որ մեր առաջնահերթություններն ու ժողովրդի առաջնահերթությունները ամենևին չեն համապատասխանում Երևանի քաղաքապետի և աշխատակազմի առաջնահերթություններին: Երեքշաբթի ավագանու նիստին ներկայացված է երկու նախագիծ, որը, մեր պատկերացմամբ ու համոզմունքով անէական նախագծեր են: Քանի որ 2 նախագծով՝ մեկով՝ Կենտրոնի վարչական շրջանում, մյուսը՝ քաղաքապետարանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են արվում, բաժիններ Են միացվում, որոնք լինելու են անարդյունավետ: Քանի որ այս երկու տեղերում էլ խնդիր կա աշխատակցից ազատվելու, որովհետև այդ աշխատակիցներին չեն կարողանում օրենքի սահմաններում հեռացնել աշխատանքից:
Այս պահին բերել են կառուցվածքային փոփոխություններ, որոնցով այդ աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, դուրս են մնալու:
Երկրորդը՝ այդ նախագծերով հաստիքացուցակը ավելացվում է շուրջ 10 աշխատակցով, որը ևս աննորմալ է, որովհետև քաղաքապետն աշխատակազմն ընդունել է 1998 աշխատակցով, և առանց այն էլ ուռճացված հաստիքացուցակը, որը մենք 2,5 տարի լսում ենք, որ պետք է օպտիմալացվի, գնալով ավելի ուռճանում է: Շուտով կհասնի շուրջ 2200-ի, այսինքն՝ սա անընդունելի է: Հանձնաժողովն արդեն տվել է բացասական եզրակացություն: Թե ինչ կլինի ավագանու նիստին, դժվարանում եմ ասել: Խնդիրները շատ են:
-Նպատակը` այն նախագծերի, որոնք բերվելու են ավագանու նիստին, ո՞րն է:
֊Ըստ էության, շարքային նիստ է լինելու, որում տարբեր նախագծեր են ներկայացված, բայց էական որևէ նախագիծ չկա, որի մասին կարելի է խոսել:
-Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչո՞ւ, այսքան խնդիրներով հանդերձ, դիմում են նման քայլերի:
֊Նրանց նպատակը աշխատանքի իմիտացիա անելն է, քանի որ կա նիստ, ներկայացվում են նախագծեր, մարդիկ էլ բերել են նախագծեր: Թե ինչ որակի նախագծեր են բերվել, դա իրենք ավելի ճիշտ կմեկնաբանեն:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների վրա է կենտրոնանում, ուզում է այնտեղ թիմեր ձևավորել, ինչի համար աշխատակազմում աշխատողների քանակն է ավելացնում: Սա նույնպես նպատակային համարո՞ւմ եք։
-Այդ պրակտիկան խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերներ, դերասաններ, իր նախկին գործունեության շրջանակների անձանց տեղավորելու պրակտիկան մենք արդեն 2,5 տարի շարունակ տեսնում ենք: Ինձ համար զարմանալի չէ այլևս ոչ երկրում կատարվող իրադարձությունները, ոչ քաղաքում: Ցավալի է, բայց այս իշխանությունները՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ քաղաքային իշխանությունները օր առաջ պետք է հեռանան, քանի որ թե՛ երկիրը, թե՛ քաղաքը գլորում են անդունդը:
2,5 տարի հետո քաղաքապետը որոշել է, որ վարչական շրջաններում փոփոխություններ կատարի: Ի՞նչ է կատարել այսքան ժամանակ:
֊Նաև բուռն քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեսպան նշանակվելու հարցը: Ի՞նչ տեղեկություն ունեք: Արդյոք քաղաքապետարանում քննարկումներ եղել են այս հարցի շուրջ:
֊Սա ամենազավեշտալին է: Տեղեկացել եմ մամուլից: Շատ տրամաբանական է, քանի որ Հ. Մարությանը երբեք իր ապագան չի կապել ոչ Հայաստանի հետ, ոչ առավել ևս Երևանի հետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։