|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու. խորհրդարանում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանի` դեսպան նշանակվելուն, ապա ՀՅԴ-ն արդեն պարզաբանումներ տվել է, եւ դա կոալիցիայի հետ կապ չունի:
«Դաշնակցությանը դա որեւէ կերպ չի կաշկանդելու: Եթե անհամատեղելի իրավիճակ առաջանա, ապա դա չեն հանդուրժի ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ ինքը՝ Վահան Հովհաննիսյանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` Վահան Հովհաննիսյանի` դեսպան դառնալուց հետո էլ ՀՅԴ-ն կշարունակի մնալ ամենասկզբունքային քաղաքական ուժը։
Արմեն Ռուստամյանը անհրաժեշտ է համարում շատ ավելի լուրջ եւ հաշվարկված գործողությունների ծրագրի իրականացումը, որպեսզի դարձյալ պատմական սխալ չգործենք։