Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները գրեթե սպառված են, դա հասկանում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր օգնականները: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է փետրվարի 3-ին The New York Times-ում:
Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան նոր վարչակազմն ավելի վաղ քննադատել էր այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում և Մյանմայում («Նավալնիի» ցույցեր և ռազմական հեղաշրջում Մյանմայում): Երկու դեպքում էլ Բայդենը հասկացրել է, որ Վաշինգտոնը կպատասխանի պատժամիջոցներով՝ սիրված և շատ կիրառվող գործիքով:
Ըստ Բայդենի օգնականներից մեկի՝ իր գործընկերները խոստովանել են, որ ԱՄՆ-ը «մեծապես սպառել է պատժամիջոցների ռեսուրսը» Ռուսաստանի նկատմամբ: Պարբերականը չի նշում այդ օգնականի անունը:
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ Բայդենի համար դժվար կլինի կատարել պատժամիջոցներ կիրառելու՝ իր խոստումը, քանի որ տարիների ընթացքում դրանք կուտակել են «հոգնածություն», որն ուժեղացել է Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին: Ավելին՝ ամերիկյան ազդեցությունը թուլացել է:
Վաշինգտոնը բազմիցս սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ, բայց չի կարողացել հասնել իր ուզածին: Օրինակ՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դալդերը հայտարարել է ԱՄՆ-ի համար «ծուղակի» մասին, որը պատժամիջոցները համարում էր «ցանկացած խնդրի պարզ պատասխան»:
Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ին պատժամիջոցների համար հատուկ պատճառներ պետք չեն, «միշտ կգտնեն և կհորինեն դրանք»: