|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Նախագահը կորոնավիրուսի թեստ անցնելու որևէ անհրաժեշտություն չունի. ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ է:
Նա հավելել է, որ նախագահի ամբողջ շրջապատը, սակայն, թեստ հանձնել է, որպեսզի պետության ղեկավարը վստահորեն շարունակի աշխատանքը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Մենք դա համարում ենք նախազգուշական արդարացված միջոց»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Մոսկվան համաձայնեցնում է G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցը: Գագաթնաժողովը նվիրված է լինելու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և անցկացվելու է տեսակապի միջոցով: