Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մովսես Հակոբյանի նշանակումից «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հնարավոր է նա իր պաշտոնին հրաժեշտ տա ավելի վաղ: Մեր տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանի՝ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ նշանակվելու եւ Հայաստան տեղափոխվելու պատճառով գեներալ-գնդապետը եւ նրա մերձավոր շրջապատը խուճապի մեջ են:
Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարումը նախագահի հատուկ հրամանագրով երկարաձգվել է 2013թ. հուլիսի 30-ից մինչեւ 2017թ. մայիսի 1-ը: Այսքան վաղ Խաչատուրովը չէր սպասում իր փոխարինողի հայտնվելուն: Սա, ըստ էության, խոսում է նաեւ վերջինիս դիրքերի խարխլման մասին։
Գաղտնիք չէ, որ նրա եւ Պնախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները լարված են, եւ Սեյրան Օհանյանը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնին մշտապես ցանկացել է տեսնել իր համար ընդունելի թեկնածուի: Ցայտնոտի մեջ են նաեւ գեներալ-գնդապետի թիմակիցները, որոնք թերեւս կհեռանան նրա հետ միասին:
Սակայն, այս ամենին զուգահեռ, պաշտպանության համակարգում այնքան էլ բարձր կարծիքի չեն Մոսիի մասին՝ որպես զինվորականի, եւ համարում են, որ այս տարբերակը նշանակում է «մրից ելնել, մրջուրն ընկնել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում