կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 13:05
Քաղաքական

Եթե նախագահի շրջապատը սա է, ի՞նչը պետք է լավ լինի

Եթե նախագահի շրջապատը սա է, ի՞նչը պետք է լավ լինի

Կուզեի այսօր գնալ հանրահավաքին եւ մարդկանց տրամադրությունը տեսնել, չնայած, մյուս կողմից, առանց դրա էլ ամեն ինչ պարզ է. ես առաջին անգամ եմ տեսնում հիվանդ մարդ, որը չի ուզում բուժվել: Մեր երկիրը տխուր վիճակի մեջ է. մենք չենք ուզում փոխվել. yerkir.am-ի հետ զրույցում նշեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը:

 

Ըստ նրա, մենք պարտավոր ենք լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա միասնական գործ է անում եւ քմահաճույք չի կատարում:

 

«Րաֆֆիի խոսքերի մեջ ամենահարազատն այն էր, որ մարդն անընդհատ շեշտում է, թե պետք չէ անձնավորել պայքարը եւ անուններ նշել. վանկարկում ենք միայն Հա-յաս-տան: Րաֆֆի Հովհաննիսյանին շատ վաղուց եմ ճանաչում. նա մեր երկրի ազնվագույն մարդկանցից մեկն է, եւ կարծում եմ, որ մարդն արդար գործ է անում, ինչի համար էլ պետք է նրա կողքին կանգնեն»,-ասաց Բայաթյանը` հավելելով, որ հավանաբար այսօրվա հանրահավաքին ինքն էլ կմասնակցի:

 

Բայաթյանը նշում է, որ երբ նայում է մեր նախագահին, ցավ է ապրում` մտածելով` տեսնես ինքը չի՞ տեսնում, թե ովքեր են իր շրջապատը, որ դրանից հետո էլ ուզում է մեր երկրում ինչ-որ լավ բան անելԵրբ նայում ես, թե ինչ դեմքեր են կանգնած նախագահի կողքին, դրանից հետո էլ ի՞նչը պետք է լավ լինի: Շատ հեղինակավոր, մեծ ներդրումներ ու արժանիքներ ունեցող մեր նախագահը շրջապատված է քծնող մարդկանցով, իսկ քծնողները տուն են քանդում»:

 

Երաժիշտը զարմանում է նաեւ Հայաստան ժամանած դիտորդների վրա, որոնք «ստից-մտից» պտտվում են, հետո էլ գրում, թե ամեն ինչ լավ է: Սա, ըստ Բայաթյանի, ռուսական երգի նման է ստացվում, թե ամեն ինչ լավ է, չնայած ոչինչ լավ չէ: