|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում Վրաստանի բնակչության շրջանում. ասվում է Geostat-ի կողմից հրատարակված «Կինն ու տղամարդը Վրաստանում» վիճակագրական ուսումնասիրության մեջ:
Հրապարակումը նշում է, որ 1990-ականների սկզբից՝ անկախության վերականգնումից ի վեր, Վրաստանի բնակչությունը զգալի փոփոխություններ է կրել: Լայնածավալ միգրացիոն գործընթացների արդյունքում բնակչությունը զգալիորեն նվազել է: Դրան հաջորդել է մահացության և պտղաբերության կտրուկ անկում:
«Ներկայումս Վրաստանի բնակչությունը ժողովրդագրական ծերացման գործընթաց է ապրում. 2000-ից մինչև 2020 թվականները 65 տարեկան և բարձր կանանց մասնաբաժինը կանանց ընդհանուր թվում աճել է շուրջ 22%-ով, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշն աճել է մոտ 14%-ով»,- նշվում է ուսումնասիրության մեջ: