Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի բարեփոխումները, մատուցվող սոցիալական ծառայությունները և հետագա անելիքները:
Իր ելույթում նախարարը մասնավորապես նշել է, որ մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի վերանայման և գնահատման համատեքստում անցկացվող նման բարձր մակարդակի միջազգային համաժողովը լավագույն հարթակն է յուրաքանչյուր երկրում արժանապատիվ ծերացման ուղղությամբ տարվող աշխատանքները գնահատելու, ձեռքբերումներն ու խնդիրները վերլուծելու համար:
«ՀՀ կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական բարեփոխումների իրականացմանը՝ տարեցների իրավունքների պաշտպանությունը և հասարակության մեջ նրանց մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև խտրականության դեմ պայքարելու և ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործումն ազգային մակարդակում խթանելու գործում»,-ընդծել է նախարարը:
Նա նշել է, որ 2017թ. ընդունվել է Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների հիմնահարցերի լուծման ռազմավարությունը և 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացման նպատակով հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողովն ապահովելու է փաստաթղթով սահմանված առաջնահերթությունների իրականացումը:
Նախարար Արտեմ Ասատրյանը իր ելույթում անդրադարձել է նաև 2015թ. ստեղծված ծերացման հարցերով ցանցին, որի շրջանակներում պարբերաբար քննարկվում են ոլորտի օրենսդրական բարեփոխումները, առկա խնդիրները, ներկայացվում են առաջարկություններ՝ ուղղված տարեցների արժանապատիվ ծերացմանը: Այս ցանցը ևս ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լավագույն արդյունքներից մեկն է:
«Նախարարական հռչակագրով սահմանված առաջնահերթություններն ու ուղղությունները կարևոր ուղեցույց են յուրաքանչյուրիս համար, որպեսզի շարունակենք աշխատել ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու և արժանապատիվ ծերացում ապահովելու համար»,-ամփոփելով ելույթը՝ ընդգծել է նախարարը:
Համաժողովի արդյունքում ընդունվել է Նախարարական Հռչակագիր, որտեղ մատնանշվում են առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները:
Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այդ ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները: