Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագիր Միքայել Մալխասյանը գրում է.
«Դեռևս 2021 թ․ սկզբից քանիցս պնդել եմ, որ 2020 թ․ Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների և նահատակվածների մարմինների նույնականացման գործընթացի շարունակությունը կարող է ցավալի փաստի առաջ կանգնեցնել, որ 2020 թ․ մահացության ցուցանիշը գերազանցել է ծնելիությանը։
Այս մասին հիմնավորումները մանրամասն շարադրել եմ գիտական երկու հոդվածներում, մասնավորապես՝ մոտ մեկ տարի առաջ պնդել եմ, որ բնական շարժը, ելնելով վիճակագրության հասանելի բազաների վերլուծությունից, պետք է բացասական լիներ՝ -67, սակայն արժանացել եմ որոշակի շրջանակների քննադատությանը՝ որակմամբ, թե իբր խիստ հոռետեսական են մոտեցումներս և նախատրամադրված են իշխանությունների նկատմամբ (թե վիճակագրական հաշվարկներն ի՞նչ կապ ունեն քաղաքական հայացքների հետ․․․, փաստորեն, իրենց դեպքում կապ ունեն)։
Եվ խնդրեմ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին լույս ընծայած Հայաստանի՝ նախորդ տարվա ժողովրդագրական ժողովածուում վերանայված են 2020 թ․ ժողովրդագրական ցուցանիշները՝ 36353 ծնունդ և 36433 մահ, հետևաբար բնական նվազումը կազմել է -80 (իմ հաշվարկածից ավելի վատ ցուցանիշ)։ Այս առնչությամբ գրված է հետևյալ պարզաբանումը. «2020թ. մահացության տարեկան ցուցանիշները վերանայվել են հիմք ընդունելով 2021թ. և 2022թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում գրանցված՝ 44-օրյա պատերազմի հետևանքով՝ զինվորական գործողություններով պայմանավորված, մահվան վերաբերյալ քաղաքացական կացության գրանցումները, համապատասխանաբար՝ թվով 855 և 12 դեպք» (Հայաստանի ժողովրդագրական ժողովածու-2022, էջ 83): Ի դեպ, զինվորական գործողությունների հետևանքով 2020 թ․ զոհերի թվաքանակը նույն ժողովածուում նշված է 3152 (առանց Արցախի հաշվառմամբ զոհերի), այդ թվում՝ 1 կին, իսկ 2021 թ․՝ 25», - գրել է նա: