կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 16:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի անմեղսունակի պատճառով 5000 և ավելի մայրեր դարձան «Հայաստան մայրիկ»․ Աշոտ Մինասյան

Մի անմեղսունակի պատճառով կործանվեց մի ամբողջ երկիր, 5000 և ավելի մայրեր դարձան «Հայաստան մայրիկ», որ ավելի շատ երգում են, քան ողբում՝ մոռացած իրենց ցավը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, գրող, հրապարակախոս Աշոտ Մինասյանը Գյումրիում՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքի ժամանակ։

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ դրսից կարողացան մեր հոգին բացել ու թքել մեր հոգու մեջ՝ մենք սկսեցինք մեզ ատել, մենք սկսեցինք ատել մեր հերոսներին, մեր զինվորականներին, մեր ժողովրդին, ինքներս մեզ սկսեցինք ատել, այդ ինչպե՞ս ստացվեց։ Այդ ինչպե՞ս կարողացանք մի ամբողջ ժողովրդի ստել, հայրենադավություն ներարկել մեր մեջ։ Մենք պարտվել ենք, ժողովո՛ւրդ, սրանից 3 տարի առաջ, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ։ Եթե 2020 թ-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ՝ իր ամբողջ համախոհ թիմով, ապա ժողովուրդը պարտվել է 2018 թ-ին, եկեք իրականության աչքերին նայենք»,-ասաց Աշոտ Մինասյանը։

Նա նշեց, որ 30 տարի շարունակ գնացել է Արցախ հպարտի, հաղթողի ձևով, որի մեջ մի մազաչափ լումա էլ ինքն է ունեցել։

«Ամեն անգամ այցելելով որևէ տարածք՝ ես իմ զինակից ընկերներին միշտ մի բան եմ ասել՝ ափսոս, տղե՛րք, չտեսաք հաղթանակը։ Սրանից 30 օր առաջ ես եղա Արցախում և մի բան էի միայն ասում՝ երանի ձեզ, տղե՛րք, որ չտեսաք իմ պարտությունը»,-ասաց նա։

Աշոտ Մինասյանը նշեց, որ խոնարհվում է այն բոլոր տղաների առջև, ովքեր զոհվեցին։

Մանրամասն՝ տեսանյութում․