ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Կապիտուլյանտն այսօր, մարզի բնակիչների գլուխները արդուկելիս ասել է. «կան մարդիկ, որոնք ուզում են, որ Հայաստանում արյուն հեղվի»։
Դուք հըլա նրա խելքին աշեցեք։
Արյուն հեղելուց խոսում է մի մարդ, ով դեռևս չի կարողացել արդարացում գտնել, իր պատճառով հեղված 5000-ից ավելի զոհերի արյան և բազմաթիվ անհետ կորած մեր երիտասարդների համար։
Արյուն հեղելուց խոսում է մի մարդ, ով անտուն ու անհայրենիք է թողել հազարավոր հայ ընտանիքների։
Արյուն հեղելուց խոսում է մի մարդ, ով երկու կողմի թուրքերի հետ բանակցում է Սյունիքի միջանցքը տրամադրելու մասին։
Արյուն հեղելուց խոսում է մի մարդ, ով շնորք չունեցավ գոնե մեկ գերևարված անձի վերադարձնել տուն։ Վերադարձվածները բացառապես ռուսների շնորհիվ են։
Արյուն հեղելուց խոսում է մի մարդ, ով Հայաստանի ամբողջ արևելյան սահմանագիծը դարձրեց վտանգավոր ու խոցելի։
Իսկ եթե Նիկոլը՝ ի նկատի ունի նոր պատերազմը, ապա այն անխուսափելիորեն սկսվելու է, եթե կապիտուլյանտը շարունակի զավթած պահել վարչապետի պաշտոնը։
Նիկոլի հեռանալուց հետո՝ ոչ մի պատերազմ այլևս չի լինելու, իսկ Արցախի որոշ կորուստներ վերականգնվելու են։
Առաջիկայում մանրամասն կբացատրեմ թե ինչու»: