Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առաջին անգամ որոշեցինք շրջափակել պետական շենքերից մեկը՝ Քաղաքապետարանը, որը ՔՊ-ն դարձրել է իր դուքյանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
Քաղաքապետարանում ճնշում են հայացքների համար, սպառնում են հանրահավաքներին մասնակցելու համար և այդ կառույցը ծառայում է ոչ թե երևանցիներին, այլ օրվա իշխանությանը։
«Հետևաբար, մենք նման կառույցները շրջափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն»,-ասացԻշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ եթե այսօր շենքը շրջափակել են 2 ժամ, ապա եթե խելքի չգան՝ վաղը փակելու են 4 ժամ, մյուս օրը՝ 6 ժամ, մինչև հասնեն վերջնական շրջափակման։
Պայքարին զուգահեռ բուռն գործողություններ են տեղի ունենում Սփյուռքում, նշեց Իշխան Սաղաթելյանը, սա համազգային դիմադրություն է։
«Նիկո՛լ, տեսա՞ր ոնց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները, ամբողջ հայ ժողովուրդն է այդպես մտածում քո մասին։ Ժամանակ կար՝ փողոցում հեծանիվ էիր քշում, Նիկո՛լ, տղա ես, մտիր ժողովրդի մեջ և կզգաս՝ ինչ է մտածում ժողովուրդը քո մասին»,-ասաց նա։
Նիկոլը հիմա արտասահմանում է, նշեց նա, առաջիկա օրերին նույնպես այցեր կան, և ինքը հիմա ևս մեկ անգամ հայտարարում է՝ Նիկոլը հայ ժողովրդին ներկայացնելու մանդատ չունի, հետևաբար, որևէ պայմանավորվածություն առոչինչ է։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Առողջապահության համաշխարհային կազմակկերպության ահազանգին, որ Հայաստանի կառավարությունը ուռճացրել է Քովիդից մահացածների թվերը։
«Այս սրիկա կառավարությունը պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել է որպես Քովիդից մահացածներ․ սրանց սրիկայությանը սահման չկա, ամեն ինչ անում են հանուն իրենց աթոռի։ Թույլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղվա անելիքի մասին նա նշեց, որ առավոտից պետք է անհնազանդության ակցիաներ արվեն․ ընդ որում, պետք չէ սպասել որևէ մեկի հրահանգին, ուղղակի առավոտից 2-3 մեքենայով պետք է հավաքվել, կազմակերպել, երթ անել, քաղաքի առանձին հատվածներում ակցիաներ։
Ժամը 16։00 բոլորը հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու։
Մանրամասն՝ տեսանյութում․