|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱՄՆ-ն փոխգործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցի շուրջ. ցանկանում են շարունակել երկխոսությունը, ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով` ոչ վաղ անցյալում ինքը եւ իր ֆրանսիացի գործընկերոջը ներկա են գտնվել ճեպազրույցին Ռուսաստանի արտգործնախարարությունում:
«ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահներն են, ճեպազրույցին մեզ տեղեկացրին Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության ավարտի մասին: Սա այն ոլորտի եւս մի օրինակ է, որտեղ Միացյալ Նահանգները համագործակցում են Ռուսաստանի կառավարության, եւ այս դեպքում` Ֆրանսիայի կառավարության հետ` որպես Մինսկի խմբի համանախագահներ, եւ մենք ցանկանում ենք շարունակել մեր ներգրավվածությունն այդ հարցերի շուրջ»,- ասել է Սալիվանը «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: