Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված մտահոգությունները կարող են լուծվել։
Բայդենի՝ Հարավային Կորեա և Ճապոնիա կատարած այցի ժամանակ նախագահական ինքնաթիռում Սալիվանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որոնք արտահայտվել են նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների կողմից, կարող են քննարկվել և լուծվել»,- ասել է նա:
Հիշեցնելով, որ երեկ ինքը հանդիպել է իր թուրք գործընկեր Իբրահիմ Քալընի, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, Սալիվանն ասել է. «Այսօր Ֆինլանդիայի նախագահը և Շվեդիայի վարչապետը հայտարարեցին, որ պատրաստ են հանդիպել և քննարկել հարցը ուղիղ նախագահ Էրդողանի հետ»:
Ըստ նրա՝ խնդիրը պետք է լուծվի Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև։