|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում դրության սրման վերաբերյալ:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ը կիսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ:
«Մենք նույնպես կիսում ենք համանախագահների մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ եղան: Մենք կրկնում ենք իրավիճակը լարելուց զերծ մնալու և լարվածության նվազմանը ուղղված միջոցներ ձեռնարկելու՝ համանախագահների` կողմերին ուղղված կոչը»,- նշվել է հայտարարության մեջ։
Նաև ասվել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին` վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։
«ՄԱԿ-ն իր հերթին պատրաստ է այդ հարցում անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ ցուցաբերել»,- ասվել է հայտարարության մեջ: