Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հարցրեցին, թե արդյո՞ք հիմնավոր էին երեկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից հնչեցվող հիմնավորումները Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին, որի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նաեւ, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի հետ կապված, հնարավո՞ր է, արդյոք, ողջ մնալ նման կրակահերթի պարագայում:
Պատգմավորը կարծիք հայտնեց, որ իրավական պետություն եթե ունենայինք, նման հարցեր չէին առաջանա: «Ցանկացած նման դեպք պետք է լուծվի իրավական դաշտում, բայց մենք գիտենք` ինչպես է գործում մեր երկրում արդարադատությունը: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի անձին, նրա կերպարին, դատախազն իր զեկույցում նշում է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, ցավոք, առայժմ մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը: Մահափորձի հետ կապված՝ դատապարտում եմ ցանկացած նման արարք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: