|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց. այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելուն:
«Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում տեղեկություններով կիսվելու համար հրավիրել որևէ մարդու` անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը հայտնել: Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել, որովհետև այնքան չկա, ինչքան, հավանաբար, խոսում ենք»,- նշեց նա: