կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-27 21:33
Քաղաքական

Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան

Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան

Եթե Փաշինյանը չի հեռանում, ապա իրեն հեռացնում են, և դա բազմապատիկ ավելի ցավոտ է լինում իր և իր կլանի համար։ Եթե ուզում է ինչ-որ տեղ մեղմել ցավի ուժգնությունը, պիտի հրաժարական տա, չտա հրաժարականը, նրան կպարտադրենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է համախմբվի, մտավորականության հիմնական խնդիրը պիտի լինի արդարացնել հասարկության մեջ թմրած և’ միտքը, և’ բնազդները:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել, Սերժ Սրապիոնյանն ասաց.

«Եթե քաղաքական գործիչը, որը շատ լավ հասկանում է նաև մեր երկրից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացները, շատ ավելին է տեսնում, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական զորավարժությունները հենց մեր քթի տակ, մեր սահմանից ընդամենը 20-30 կմ հեռու, մինչև ատամները զինված զորախմբերով անցկացնելը, և գիտե դրա վտանգը այս պահին, նրա ասածը շատ փաստարկված է: Եվ եթե լինի ապստամբություն, մտավորականների մի զգալի մասը, որ իրենց պիտանի կհամարեն, պիտի ապստամբեն, այլ ճանապարհ չունեն»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: