կարևոր
3586 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-10 17:57
Քաղաքական

Մենք կպարտադրենք այս իշխանությանը, որպեսզի շարժվեն ժողովրդի կամքով․ Արծվիկ Մինասյան

«Մենք այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք քաղաքական մեծամասնություն համարվող մի խմբավորման հերթական ապօրինի պահվածքին: Քվեարկություն եղավ՝ 12 դեմ, 2 կողմ: Սա նշանակում է, որ մեր պահանջը, վաղը կամ մյուս օրը, կամ մինչև  ամսի 17-ը  ցանկացած օր՝ ժամը 18:30-ին գումարվի արտահերթ նիստ, ՔՊ-ը մերժեց»: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց պետք է լիներ՝ կառավարության հրաժարականը և նոր կառավարության կազմավորման անհրաժեշտությունը:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ԱԺ խորհուրդը, 14  անդամից է կազմված, որոնցից 12-ը «Քաղաքացիական պայմանագիրն» են ներկայացնում, մյուս երկուսն էլ՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն են:

«Բայց օրենքի ուժով, ամսի 17-ին՝ ժամը 18:30-ին, նիստը պետք է կայանա, սա ՔՊ-ի ցանկությունից դուրս է: Ժողովրդի պահանջը պետք է լինի այնքան հուժկու, որ սրանք գան նիստին, նիստը կայանա: Հակառակ դեպքում սրանք նորից կգտնվեն իրենց անօրինական  գործընթացի մեջ: Այն, որ այս մեծամասնությունը սահմանադրական կարգը տապալել է, բազմիցս ապացուցվել է, բայց որ սկսել է արդեն տասնյակ հազարավոր ժողովրդի կամքն էլ անտեսել: Աշխարհին  ներկայանում են, թե իբր մենք ժողովրդրավարական ենք, իրավական ենք, բայց ևս մեկ անգամ հաստատեցին, որ ոչ միայն ուրացել են այս արժեքները, այլ իրենց աթոռը պահելու համար պատրաստ են անտեսել ժողովրդին»,-հավելեց նա: