|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեծ տոնական միջոցառումներ չեն լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: Բավարարվելու ենք ընդամենը զորամասերում և զորամիավորումներում միջոցառումներով»,- ասել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը: