|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Այս մասին գրում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, տեղեկացնելով, որ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:
Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:
Խաղաղություն մեր երկրին»: