|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:
«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջեւ ձեւավորվել են առեւտրական եւ մշակութային սերտ կապեր:
Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության հետեւողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագավառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: