Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բաթմանի Ծանր հանցագործությունների դատարանը դատական գործ է հարուցել Դիրաբեքիրի Փաստաբանական պալատի նախկին նախագահի և պալատի անդամների նկատմամբ ապիլի 24-ին արված հայտարարությունների համար՝ «ժողովրդի ատելությունը և թշնամությունը հրապարակային հրահրելու, ԹԱՄԺ-ի բարի համբավը արատավորելու» հիմքով: Ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է Bianet.org կայքը:
Թուրքիայի Արդարադատության նախարարությունն արդեն թույլատրել է հետաքննություն սկսել:
Քրեական գործը հարուցվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հիման վրա: Փաստաբանական պալատի՝ ապրիլի 24-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՓՊ-ն կիսում է հայ ժողովրդի կրած աննախադեպ մեծ ցավը, քանզի «« Teşkilatı Mahsusa»-յի կողմից մահվան էին ուղղարկվել մոտ մեկ միլիոն հայեր»:
Նշենք, նաև, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով էին դատապարտվել մի շարք հեղինակավոր թուրք գրողներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպիսիք են՝ Հրանտ Դինքը, Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆաքը, Ռագըփ Զարաքոլուն, Մուրաթ Բելգեն և այլք: