կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-27 12:06
Աշխարհ

Միլոնովի հայտարարությունների պատճառով ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Միլոնովի հայտարարությունների պատճառով ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների պատճառով. РИА Новости-ին հայտնել են հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Միլոնովը հայկական հաղորդումներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել էլ արցախյան վերջին պատերազմին՝  խոսելով Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի մասին, ինչը Բաքվում համարվել է անհարգալից վերաբերմունք:

«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել այն փաստին, որ Պետդումայի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Վիտալի Միլոնովն անընդունելի արտահայտություններ է արել Ադրբեջանի պետության և ժողովրդի մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը Միլոնովի արարքը որակել է «նրա կողմից ևս մեկ սադրիչ քայլ»: Ադրբեջանի ԱԳՆ–ն շեշտել է, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ «Միլոնովի հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և որ այդպիսի քայլերն ուղղված են երկու երկրների հարաբերությունները վնասելուն և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը խոչընդոտելուն»:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԱԳՆ–ի մամուլի խոսնակը նույնպես դատապարտել էր Միլոնովի հնչեցրած արտահայտությունները։

Միլոնովը արցախյան վերջին պատերազմի ժամանակ եղել է Արցախում, լուսաբանել այն, ինչն արժանացել էր ադրբեջանական պետության քննադատությանը, որի արդյունքում ռուս պատգամավորը հայտնվել է երկրի սև ցուցակում։