|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նախկինում Հայաստանի ԽՍՀ Վարդենիսի շրջանում բնակված ադրբեջանցիների մի քանի հարյուր ընտանիքներ դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով իրենց բնակեցնել Հադրութում: Սա ադրբեջանական հայտնի ձեռագիր է, և դժվար չէ գլխի ընկնել, որ այս ամենը նախաձեռնվել է պետության կողմից։
Սա նոյեմբերի 9-ի (10) պայմանավորվածությունների խախտում է, քանի որ այնտեղ խոսքը փախստականների վերադարձի մասին էր, այլ ոչ թե այդ տարածքների բնակեցման մասին այն անձանցով, որոնք ոչ մի կապ չունեն դրանց հետ:
Արդեն ակնհայտ է Ալիևի հեռակա ծրագրերը. նա փորձում է ԼՂԻՄ տարածքի բռնազավթված տարածքներում մեծ թվով ադրբեջանցիներ բնակեցնել՝ անկախ այն բանից, թե արդյո՞ք այդ ադրբեջանցիները երբևիցե ապրել են Արցախում: Դրանից հետո Ալիևը կհամաձայնի Արցախում ինքնորոշման հանրաքվե անցկացնելուն, քանզի Արցախում հայերը արդեն փոքրամասնություն կկազմեն, եթե ՀՀ–ն ու Արցախը որևէ աշխատանք չտանեն Արցախի «կեղծ» վերաբնակեցման դեմ։