Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Ինչի՞ մասին են բանակցում այն պայմաններում, երբ գերիները Բաքվի բանտում են, ո՞նց հնարավոր է այդպիսի բանակցություններ, դա բանակցությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա, դա բանակցությո՞ւն է, թե՞ շանտաժ է, ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որը շուտով պիտի հրապարակվեն։ Դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում, և այդ ցուցմունքներն այդպես էլ չհրապարակվեցին։ Կարո՞ղ ենք մենք արդյոք ենթադրել, որ հենց այսպես շանտաժով են տեղի ունենում այդ բանակցությունները, և արդյո՞ք այս պայմաններում ամենատրամաբանական քայլը այն չէր, որ ցանկացած բան բանակցելուց, տարածք զիջելուց, զորքերի հետ քաշելուց առաջ պիտի նախապայման Բաքվում պահվող մեր գերիների վերադարձը»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Քրիստինե Վարդանյանը՝ հաըկանշելով․ «Օրինակ, տարրական բան հարցնեմ, Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը, որ հայտարարությունն Արարատ Միրզոյանը, քանի՞ դիվանագետի է ուղարկել, ուղարկե՞լ է ընդհանրապես, թե՞ չի ուղարկել։ Այսինքն՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ խոշտանգում են, տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը ծայրահեղ վատացել է, հայ գերիների դատավարության մասին իրենց խողովակով ուղարկվե՞լ են, ճիշտ է, ընդդիմությունն անում է, բայց այդ գործիքակազմը պետության ձեռքում է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
«ինչ վերաբերվում է բանակցություններին, կրկնում եմ, եթե բանակցություն են պիտի լինի այդտեղ փոխզիջում, ի՞նչ է զիջում Ադրբեջանը, այդ հարցին որ որ կարողանան պատասխանել, մենք կկարողանանք բանակցությունների մասին խոսել, դա շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են»,-նշեց Քրիստինե Վարդանայնը։
Մանրամասն՝ տեսանյութում։